Մեր մասին

Սիրով ողջունում ենք Ձեզ Officeline.am կայքում:

Officeline.am-ը գրենական պիտույքների եւ գրասենյակային ապրանքների առցանց խանութ է, որը առաջարկում է Ձեզ գրենական և տնտեսական ապրանքների, համակարգչային պարագաների լայն տեսականի ժամանակակից գրասենյակների ամենօրյա գրասենյակային աշխատանքների, շնորհանդեսների կազմակերպման և իրականացման համար:

Դուք կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ գրենական և տնտեսական ապրանքները մեկ տեղում՝ գրասենյակային թուղթ, գրենական պիտույքներ, արխիվային թղթապանակներ, կազմարարական պարագաներ, բանկային աքսեսուարներ, համակարգչային իրեր, գրասենյակներում օգտագործվող տնտեսական ապրանքներ և այլն: Բացի այդ մեր կողմից ներկայացվող տեսականին անընդհատ թարմացվում է, որին Դուք կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր կայք:

Մեր գլխավոր նպատակն է ապահովել մեր հաճախորդների անխափան եւ արդյունավետ աշխատանքը, նրանց աշխատանքային պայմանները դարձնել առավելագույնս հարմարավետ և հաճելի: Այդ ամենը մեզ հաջողվում է իրականացնել՝ շնորհիվ հաճախորդների հետ մեր կողմից իրականացվող աշխատանքի ճշգրիտ կազմակերպման և բարեհամբույր սպասարկման:

Հույս ունենք, որ մեզ հետ համագործակցելը Ձեզ դուր կգա, և Դուք կդառնաք մեր հավատարիմ հաճախորդներից մեկը:

Մենք աշխատում ենք, որպեսզի Ձեր աշխատանքային առօրյան լինի հաճելի և թեթև:

Մենք աճում և զարգանում ենք Ձեզ հետ և Ձեր համար:

Officeline.am © 2018